Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ընդդիմության հետ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե պատրաստ է «փողոցում հանրահավաքից գործընթացները տեղափոխել քաղաքական երկխոսության ռեժիմե: «Ընդդիմադիր կուսակցությունների խմբակցությունների ղեկավարների հետ իմ հանդիպումը հույժ կառուցողական էր: Հուսով եմ, որ այդ հանդիպմանը կհետեւեն կառուցողական արդյունքներ, եւ երկխոսությունը կշարունակվիե,- ասել է Բուրջանաձեն խորհրդարանի բյուրոյի նիստում: