Իրակլի Օկրուաշվիլին իրեն «քաղաքական փախստականե է համարում
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որը երկրի գլխավոր դատախազության կողմից մեղադրվել է քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, իրեն «քաղաքական փախստականե է համարում: Երկուշաբթի երեկոյան Մյունխենից «Իմեդիե հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Օկրուաշվիլին ասել է, որ իրեն փաստորեն արտաքսել են Վրաստանից: «Ես հարկադրված էի քաղաքական փախստական դառնալ Սահակաշվիլիի ռեժիմի պատճառով: Ես ցանկանում եմ Վրաստան վերադառնալ որպես լիարժեք մարդ, չգիտեմ երբ, բայց դա անպայմանորեն կլինի: Ես հենց միայն այն եմ անում, որ մտածում եմ՝ ինչպես Սահակաշվիլիին դուրս քշել երկրիցե,-ասել է նա: Օկրուաշվիլին հայտնել է, որ մեկուսարանում իր գտնվելու ընթացքում իրեն «ամենաճոխ պայմաններն էին առաջարկում, որպեսզի ես հրաժարվեմ քաղաքական գործունեությունիցե: Լրագրողի այն հարցին, թե իրավական կառույցներին ինչպես հաջողվեց խոստովանություն ստանալ նրանից, Օկրուաշվիլին ասել է, որ իր վրա ճնշում է գործադրվել «զուտ մարդկային առումովե: «Որեւիցե նյութ կամ դեղորայք ինձ չեն տվել: Չեմ կարծում, որ իշխանությունները կարող էին դրան գնալե,-հավելել է Օկրուաշվիլին: