Հայաստանն ԱՊՀ-ին, ԵՄ-ին և Մաքսային միությանն ինտեգրման գործընթացները միմյանց չի հակադրում. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ի, Եվրամիության և Եվրասիական շրջանակներում Հայաստանը չի դիտարկում իրար հակասող գործընթացներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ դրանք փոխլրացնող գործընթացներ են: «Մենք ստորագրեցինք ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ազատորեն գործարքներ իրականացնել ԱՊՀ շրջանակում: Սա ամենևին չի խոչընդոտում այն բանակցային գործընթացին, որը պաշտոնապես սկսել ենք ԵՄ-ի հետ, քանի որ այսօր բանակցություններ ենք վարում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշեց, որ արդեն իսկ բանակցային երկու փուլ իրականացվել է, և Հայաստանի նպատակն է վեց փուլից բաղկացած բանակցություններն ավարտել հաջորդ տարի:

ՀՀ վարչապետի համոզմամբ` Եվրասիական միության շրջանակներում ևս համագործակցություն և երկխոսություն է անհրաժեշտ: «Մենք մեր ռազմավարական գործընկերոջ` ՌԴ-ի հետ ստորագրել ենք նոր համաձայնագիր, որը նկարագրում է, թե ինչպես ենք կարգավորելու երկկողմ հարաբերությունները: Մասնավորապես, ՌԴ-ի հետ մաքսային բնագավառին առնչվող հարցերում պետք է ուղղակի հարաբերություններ ունենանք Մաքսային միության հետ, քանի որ ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսն իրենց լիազորությունների զգալի մասը զիջել են Մաքսային միությանը և եվրասիական հանձնաժողովին: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք մեր հարաբերությունները խորացնել Մաքսային միության հետ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն ունի կենսական շահեր, և մեր երկիրն առաջ է գնալու դրանցից ելնելով:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ