Տարածաշրջանային

Հրանտ Դինքի որդին՝ Արատն ընտանիքով հեռացել է Թուրքիայից

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի որդին՝ նույն թերթի պատասխանատու քարտուղար Արատ Դինքն, իր հասցեին հնչած եւ շարունակվող սպառնալիքների պատճառով, ընտանիքով հեռացել է Թուրքիայից: Թուրքական «Միլիեթըե գրել է, որ Հայոց ցեղասպանության իրողության մասին Հրանտ Դինքի հրապարակած հոդվածը «Ակոսումե վերատպելու պատճառով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «թուրքի ինքնությունը վիրավորելուե հիմնավորմամբ մեկ տարի ազատազրկման մասին թուրքական դատարանի կողմից «կատարումը ժամանակավորապես հետաձգվածե վճիռ ընդունվելու եւ ընտանիքի նկատմամբ շարունակվող սպառնալիքների ազդեցության տակ Արատը որոշել է բնակություն հաստատել Բելգիայում եւ իր երկու երեխաների ու կնոջ՝ Կարոլինի հետ հաստատվել է Բրյուսելում: Արատ Դինքի փոխարեն «Ակոսիե պատասխանատու քարտուղար է նշանակվել Արիս Նալջըն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում