Տարածաշրջանային

Իրանը հյուպատոսություն է բացել Էրբիլում

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի շիաներով բնակեցված Քերբալա եւ Բասրա քաղաքներում հյուպատոսություններ բացելուց հետո Իրանը հայտարարել է, որ հյուպատոսություն է բացում նաեւ իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ըստ թուրքական «Միլիեթիե, իրաքյան Քրդստանի կառավարության արտաքին գործերով պատասխանատու üալահ Մուստաýան հայտարարել է, որ Էրբիլում Իրանի հյուպատոսությունը պաշտոնական գործունեությունը կսկսի այսօրվանից: Ենթադրվում է, որ Իրանը մոտ ժամանակում հյուպատոսություն կբացի նաեւ իրաքյան Քրդստանի Սուլեյմանիե քաղաքում: Թերթին հայտնի է դարձել, որ Թեհրանի ղեկավարությունը հավանություն է տվել է իրանական Քերմանշահ եւ Ուրմիա քաղաքներում Իրաքի հյուպատոսություններ բացելու Բաղդադի խնդրանքին: Էրբիլում բացված Իրանի հյուպատոսությունը իրանական երրորդ հյուպատոսությունն է Իրաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում