Ըստ Թուրքիայի բանակի գլխավոր շտաբի նախկին պետի՝ PKK-ն անդրսահմանային գործողություններով չի վերանա
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Հիլմի Օզքյոքը հայտարարել է, որ ոչ մի անդրսահմանային ռազմական գործողությամբ հնարավոր չէ վերացնել «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպությանը (PKK): Թուրքական «Միլիեթինե տված հարցազրույցում Օզքյոքն ասել է, PKK-ի դեմ ռազմական գործողություններ իրագործվել են նաեւ անցյալում, ինչը նույնպես արդյունք չի տվել: «PKK-ի զինված տարրերը մեծ ռազմավարական խորություն ունեն: Հարվածներից հետո նրանք կարող են մինչեւ 200 կմ հեռանալ: Նրանց ճանաչող, իմացող եւ աջակցող շատ մարդիկ կան: PKK-ն ոչ կենտրոններ, ոչ զորակայաններ եւ ոչ էլ զինվորական մասեր ունի, որ կաղանաս վերացնել դրանք: Ներկայիս ռազմական գործողությունների իմաստը PKK-ի դեմ պայքարը վճռական լինելու ցուցադրությունն է միայնե, -ասել է Օզքյոքը եւ հավելել, որ դրանով Թուրքիան ցանկանում է ասել, որ կազմակերպության նպատակների իրագործում թույլ չի տա: Օզքյոքի կարծիքով, PKK-ի խնդիրը չի լուծվի նաեւ Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանում մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու միջոցով: «Պետք է այնպես անել, որպեսզի կորչեն քրդերի անջատվողական հույսերըե, -ասել է նա: