Խճանկար

Որոշ դեղեր գրեյպֆրուտի հետ համատեղելիս կարող են մահացու թունավոր դառնալ

1 րոպեի ընթերցում

Որոշ դեղեր գրեյպֆրուտի հետ համատեղելիս կարող են մահացու թունավոր դառնալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեյպֆրուտի և որոշ դեղերի համատեղ ընդունումը կարող է մահացու լինել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ «Նովոստի»-ն, նման եզրահանգման են եկել Կանադայի բժիշկները:

Պարզվել է, որ ցիտրուսային մրգերում պարունակվող ֆուրանոկումարինները բազմապատկում են դեղերի չափաբաժնի ազդեցությունը` դարձնելով այն մահացու վտանգավոր: Այդ նյութը փոխազդեցության մեջ է մտնում մարդու օրգանիզմի որոշ սպիտակուցների հետ՝ խախտելով դեղի յուրացման նորմալ մեխանիզմը:

Մեկ բաժակ նարնջի հյութը կարող է եռապատկել ընդունած դեղերի բաժնեչափը: «Շատ դեղեր`հատկապես սիրտ անոթային հիվանդությունների դեմ նշանակվող,գրեյպֆրուտի հետ համատեղելի չեն»,- գրում է աշխատության հեղինակներից մեկը՝ Դեվիդ Բեյլին: Հետազոտության համաձայն՝ այսօր հայտնի է նման 85 դեղ, որոնցից 43-ը նշված դեպքերում ունենում են մահացու ելք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում