Ինքնասպանություններն ավելի շատ հոգեբանական, քան տնտեսական խնդիրների հետեւանք են. սոցիոլոգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեփական երեխաների խնդիրները լսելու ծնողների ունակությունը և երեխաների հետ ընկերական հարաբերությունների ձևավորումը նպաստում է ինքնասպանությունների թվի նվազեցմանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ծնող-երեխա կապը բավական կարևոր է երեխաներին ինքնասպանությունից փրկելու համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց սոցիոլոգը: Ադիբեկյանի դիտարկմամբ` ինքնասպանությունների քանակը կապված չէ տնտեսական վիճակի հետ. դրանք ավելի հաճախ հոգեբանական խնդիրների պատճառով են տեղի ունենում:

Կանայք և հոմոսեքսուալներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու: «Շվեդիան, զարգացած երկիր լինելով, ինքնասպանությունների թվով 15 անգամ գերազանցում է առաջատար այլ երկրների»,- ասաց Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ ինքնասպան լինողների 80 տոկոսը տարբեր նշաններով այս մասին հաղորդում է մինչև իրեն կյանքից զրկելը: «Օգնության խնդրանքով դիմող և դեպրեսիվ վիճակում գտնվող մարդկանց հանդեպ մի եղեք անտարբեր»,- հորդորեց սոցիոլոգը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հասարակական ակտիվ կյանքով ապրող և շփվող մարդիկ ավելի քիչ են հակված ինքնասպանություների: «Սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղթահարում իր խնդիրները»,- ասաց հոգեբանը: Անդրադառնալով դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերին՝ Մադաթյանը դրանք կապեց զանազան գաղափարախոսությունների հետ: ««Էմոների» գաղափարախոսությունը նպաստում է ինքնասպանությունների թվի աճին»,- ասաց հոգեբանը:

Իրեն հասարակության մեջ գտնել չկարողացող մարդիկ փորձում են դա անել կրոնական տարատեսակ աղանդներում, որոնք, սակայն, եւս մարդկանց կարող են հասցնել ինքնասպանության:

Վիճակագրության համաձայն` աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1,2 մլն մարդ: Հայաստանն ինքնասպանությունների մակարդակով աշխարհում ստորին հորիզոնականներում է:

Հայերեն

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ