Խճանկար

ԱՄՆ-ում ժամանցային գնացք կգործարկվի մինչեւ Լաս Վեգաս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ժամանցային գնացք կգործարկվի մինչեւ Լաս Վեգաս

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մտադիր են գործարկել «Իքս գնացք», որն ուղեւորներին Կալիֆոռնիայի նահանգի հարավային շրջաններից կհասցնի Նեւադայի նահանգում գտնվող Լաս Վեգաս, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքի նոյեմբերի 23-ի տեղեկատվությանը:

«Մտահղացումն այն Է, որ ուղեւորները, նստելով այդ գնացքը, իրենց զգան ինչպես Լաս Վեգասում: Ըստ Էության դա գիշերային ակումբ Է ռելսերի վրա»,-ասել Է Las Vegas Railway Express ընկերության ղեկավար Մայքլ Բերոնը, որը հույս ունի գնացքը գործարկել 2014 թվականի նախօրեին:

Մեկ ուղղությամբ տոմսը կաժենա 99 դոլար: Դրա արժեքի մեջ կմտնեն կերակուրն ու խմիչքները: Այսօրվա դրությամբ մոլախաղերի սիրահարների մեծ մասն ստիպված Է Լոս Անջելեսից յոթ ժամվա ընթացքում Լաս Վեգաս հասնել ավտոմայրուղով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում