Տարածաշրջանային

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն աջակցում է թուրք-իրաքյան ճգնաժամի խաղաղ լուծման միջազգային ջանքերին

1 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել Թուրքիայի եւ Իրաքի միջեւ «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) պատճառով ծագած խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Ըստ թուրքական «Միլիեթիե, Վատիկանի սուրբ Պետրոս հրապարակում աղոթքի համար հավաքվածներին ուղղված խոսքում Պապը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի եւ Իրաքի միջեւ վերջին շրջանում ծագած խնդիրներին խաղաղ լուծում գտնելու միջազգային ամեն տեսակ ջանքերին: Թերթը գրել է, որ խաղաղ լուծման կոչ անելու հետ, Բենեդիկտոս 16-րդը չի անդրադարձել «Թուրքիայի եւ Իրաքի միջեւ եղած խնդրի հիմնական պատճառը հանդիսացող PKK-ի ահաբեկչական հարձակումներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում