Մարտունակ բանակի հիմնական հայտանիշերի բացակայությունն Ադրբեջանը փորձում է լրացնել ուռճացող ռազմական բյուջեով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերում առկա սոցիալ-հոգեբանական անտանելի պայմանները, ոչ կանոնադրական հարաբերությունների բարձր մակարդակը, շարունակ աճող բռնաբարությունների, զոհերի և դժբախտ պատահարների թվաքանակը ստիպում է խիստ կասկածի տակ դնել իրադրությունն ադեկվատ գնահատելու այդ երկրի ղեկավարության ունակությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով՝ միայն 2012 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանը կորցրել է 87 զինվորական, որից 68-ը՝ ոչ մարտական պայմաններում: 2012 թվականին ադրբեջանական ԶՈՒ զոհերի թիվը 45 տոկոսով ավելին է 2003-2011 թվականների կորուստների տարեկան միջին ցուցանիշից (60):

Ամեն հնարավոր առիթով Արցախը ռազմական ուժով զավթելու իր մտադրության մասին հայտնող Ադրբեջանի ղեկավարությունը, «սաֆարովաբուծական» կենտրոն դարձող իր զինուժի հզորության մասին սին պատկերացումներ տարածելով, զավեշտալի դրության մեջ է հայտնվում:

Մարտունակ բանակի հիմնական հայտանիշերը չունենալով՝ նրանց այլ բան չի մնում, քան զինուժի հզորությունը կապել ռազմական բյուջեի աննորմալ չափերի հետ: Ռազմաշունչ հայտարարությունների քանակով Գինեսի գրքում հայտնվելու հայտ ներկայացնող Ադրբեջանի ղեկավարությանը չէր խանգարի ռազմագիտության այբբենարանին ծանոթանալը:

Բանակի հզորությունն առաջնահերթ հիմնված է բանակում առկանորմալ հոգեբանական մթնոլորտի, զինվոր-սպա նորմալ հարաբերությունների և զինծառայողների նորմալանձնական փոխհարաբերությունների վրա, այլ ոչ ռազմական ուռճացված բյուջեի հաշվին շքեղ վիլլաներ գնող գեներալների և զինվորներին որպես հարճ օգտագործող և ոճրագործ սպաների:

Հայերեն English

Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ