Մարզային

Տավուշի մարզպետարանում բարձրացվել են ներառական կրթության խնդիրները

2 րոպեի ընթերցում

Տավուշի մարզպետարանում բարձրացվել են ներառական կրթության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ինՏավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ծնողական կոնֆերանս «Ներառական կրթությունից ներառական համայնք» թեմայով, որին հրավիրվել էին մասնակցելու դպրոցների տնօրեններ, հատուկ մանկավարժներ, ծնողներ: Տավուշի մարզպետարանից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ կոնֆերանսը բացել և ողջույնի խոսք է ասել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կարևորելով ներառական կրթության դերը կրթական համակարգում` մարզպետը անդրադարձել է այն փորձին ու ձեռքբերումներին, որոնք ունեցել ենք մարզում գործընթացի իրականացման ճանապարհին: Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը` նշելով, որ պարբերաբար հրավիրվող կոնֆերանսները ևս մի հնարավորություն են նոր խնդիրները վեր հանելու, նոր ծրագրեր մշակելու, որպեսզի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար ստեղծվի անխտրական միջավայր, հավասար հնարավորություններ, նրանց համար հարմարավետ լինի և ապրելը, և սովորելը:

Մի խումբ ծնողներ էլ ներկայացրել են հաջողված պատմություններ իրենց երեխաների կյանքից: Իջևանի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի Անտոնյանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը` այդ գործում անչափ կարևորելով ծնողների մասնակցությունը: Իսկ Իջևանի թիվ 5 և Աչաջրի դպրոցների հատուկ մանկավարժներ Է. Սարգսյանը և Ս. Խառատյանը խոսել են հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման և նրա կարևորության մասին: Այնուհետև ծավալվեԼ է քննարկում օրակարգի հարցերի շուրջ, եղել են գործնական առաջարկներ: Կոնֆերանսի աշխատանքներն ամփոփել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում