Տնտեսություն

Հաջորդ տարի ակնկալվում է ավելի քան 820 հազար զբոսաշրջիկի այց Հայաստան

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի ակնկալվում է  ավելի քան 820 հազար զբոսաշրջիկի այց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս հարցն ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում: Ծրագրի նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը և շարունակական կատարելագործումը, միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (10-15 տոկոս) պահպանմանը` 2013 թվականին ապահովելով 820 հազարից ավելի օտարերկրյա զբոսաշրջային այցելություններ: Սպասվում է, որ այն կնպաստի նաև ներքին զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի (10-12 տոկոս) պահպանմանը` 2013 թվականին ապահովելով 530 հազարից ավելի ներքին զբոսաշրջային այցելություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում