Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղը տոնախմբությամբ է Հայոց բանակ ճանապարհում նորակոչիկներին

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում գյուղապետ Վանիկ Հարությունյանի նախաձեռնությամբ եւ գյուղապետարանի միջոցների հաշվին մշակույթի տան դահլիճում նոյեմբերի 18-ին կազմակերպվեց Գանձակից Հայոց բանակ մեկնող քսան նորակոչիկներին նվիրված տոնախմբություն եւ հրաժեշտի հանդիպում, ինչն այս գյուղի համար ավանդական է դարձել արդեն չորս տարի, յուրաքանչյուր զորակոչից առաջ: Տոնախմբությանը մասնակցում էին նորակոչիկների ծնողներն ու հարազատները, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցներ, ավագանու անդամներ, գյուղապետարանի աշխատակազմի անդամներ: Հայոց բանակի գանձակցի քսան նորակոչիկները, ովքեր բանակ կմեկնեն աշնանային առաջիկա զորակոչի ընթացքում, տոնախմբությունից առաջ մոմեր վառեցին Գանձակի Սուրբ Աստվածածին եկեղեցում, երդվեցին լինել հայրենիքի կարգապահ ու պարտաճանաչ զինվորներ, արդարացնել իրենց ծնողների սպասումները: Ապա տոնական ճաշկերույթի սեղանի շուրջ նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթեցին Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, իննսունամյա Խաչիկ Սարգսյանը, Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը, նորակոչիկների ծնողները: Նրանք իրենց զավակներին պատգամեցին լինել հայրենիքին ու Հայոց հաղթական բանակին արժանի զինվորներ, ծառայել նվիրումով ու պատասխանատվությամբ: Նորակոչիկների թվում էր նաեւ գյուղապետ Վանիկ Հարությունյանի որդին:

Նորակոչիկներն իրենց հերթին պարտավորվեցին ու խոստացան իրենց ծնողներին եւ համագյուղացիներին սիրով ու նվիրումով, խելացի ու կարգապահ ծառայել հայրենիքին, պաշտպանել նրա ամեն մի թիզ հողը եւ արյան գնով նվաճված հաղթանակը:

Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, դրվատելով տոնախմբության նշանակությունը, շեշտեց, որ Գանձակից պետք է դաս առնեն նաեւ հարեւան համայնքերը՝ համընդհանուր ոգեւորությամբ ու հանդիսավորությամբ բանակ ճանապարհելով իրենց զավակներին, ինչից առավել կթեւավորվեն ու կգոտեպնդվեն մեր նորակոչիկները: «Բանակ մեկնելը, ինչպես ԽՍՀՄ ժամանակներում էր, մարդիկ համարում էին տոն, այլ ոչ թե կորուստ ու վիշտ: Տասնութնամյա մեր խաղաղությունը վաղուց արդեն հիմք է տալիս մեր ծնողներին՝ իրենց զավակներին բանակ ճանապարհել ուրախ տրամադրությամբ ու ոգեւրությամբ»,-նշեց Խաժակ Սուչյանը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում