Մարզային

Փլուզվել է Վարդենիսի երկաթգծի կամուրջը. երեք զոհ եւ մեկ վիրավոր

1 րոպեի ընթերցում

Փլուզվել է Վարդենիսի երկաթգծի կամուրջը. երեք զոհ եւ մեկ վիրավոր

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ փլուզվել է Վարդենիս քաղաքից 2 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող երկաթգծի կամուրջը: Նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ի սահմաններում, տեղի ունեցած փլուզման հետեւանքով փլատակների տակ են մնացել երկաթուղային 4 աշխատողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը, նախնական տվյալներով` տուժածներից երեքը զոհվել են, մեկը տարբեր կոտրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց:

Ժամը 15.50-ի դրությամբ` փլատակների տակից հաջողվել է դուրս բերել Վարդենիս քաղաքի բնակիչներ Վարուժան Սարգսյանի, Գագիկ Ավետիսյանի եւ Սեւան քաղաքի բնակիչ Մելսիկ Մարտիրոսյանի դիերը: Հիվանդանոց տեղափոխվածը Վարդենիս քաղաքի բնակիչ Արգամ Անտոնյանն է: Մանրամասները ճշտվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում