Անկարայում մեկնարկել է «Գետի մյուս ափը» խորագրով հայ-թուրքական ֆոտո-ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայումմեկնարկել է ցուցահանդես«Գետի մյուս ափը» խորագրով` նվիրված Թուրքիային և Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հայկական «Ակոս» պարբերականը, ցուցահանդեսը նվիրված է հայ-թուրքական սահմանին, որը բաժանում է երկու ժողովուրդներին, նրանց մշակույթները և պատմությունը:

Նախագծի համահեղինակներից Ալի Սալթանը «Ակոս»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ նախագծի մտահղացումն առաջացել է այն ժամանակ, երբ հանդիպել և զրուցել են Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակչուհու հետ: ««Մերհաբարև» նախագծի շրջանակներում հասցրել էինք Ռուբեն Մանգասարյանի (ով նախագծի հեղինակներից էր) հետ լինել սահմանամերձ թուրքական և հայկական գյուղերում: Վերջին գյուղը, որ այցելեցինք, Բագարանն էր: Հայկական կողմը մեզ շատ լավ ընդունեց: Այնտեղ մեզ մի տուն հրավիրեցին, որի տանտիկինը պատմեց, թե ինչպես են իրենք ամեն օր հետևում սահմանի մյուս կողմում երեխաների, կանանց ձայներին, ծիծաղին, կենցաղի որոշ դրվագների: «Այնտեղի մարդկանց լավ տեսնել չեմ կարողանում: Երազանքս է մի օր այդ գյուղ գնալ, սակայն այստեղից և ոչ թե Վրաստանի տարածքով»,-ասել էր տանտիկինը: Այս խոսակցությունը հիմքը դարձավ մեր ցուցահանդեսի նախաձեռնության համար»,- պատմել է ազգությամբ թուրք Սալթանը:

Հիշեցնելով Հրանտ Դինքի հայտնի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» խոսքերը` Սալթանը պատմել է, որ իրենք երկու կողմի սահմանամերձ հայկական և թուրքական գյուղերն այցելելով հասկացել են, թե որոշ նմանություններ կան երկու կողմում: Խոսելով թուրքական սահմանի Հալըքըշլաք և հայկական սահմանի Բագարան գյուղերի մասին` Սալթանը նշում է, որ դրանք շատ լավ արտահայտել են Թուրքիայի և Հայաստանի հասարակությունների միջև հարաբերությունները: «Այսքան մոտիկ, բայց և այսքան հեռու երկու հասարակություն». այսպիսի բնութագիր է տվել Սալթանը:

Անկարայում մեկնարկած ֆոտո-ցուցահանդեսը կավարտվի նոյեմբերի 16-ին: «Գետի մյուս ափը» խորագրով ցուցահանդեսընախատեսվում է իրականացնել նաև Կարսում, Ստամբուլում և Դիարբեքիրում: Արդեն դեկտեմբերին այն կլինի Երևանում, ինչպես նաև Գյումրիում:

Հայերեն English

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս