ԱՄՆ-ում հափշտակված նոութբուքը տվյալներ Է պարունակել NASA-ի հազարավոր աշխատակիցների մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը գողացել Է NASA-ի ծառայողներից մեկի նոութբուքը, որը պարունակում Էր վարչության հազարավոր աշխատակիցների անձնական տեղեկատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինչպես հաղորդվում Է, նոութբուքը պաշտպանված Է եղել նշանաբառով, բայց դրա կոշտ սկավառակում պարունակվող տեղեկատվությունը բավականաչափ պաշտպանված չի եղել:
«Համակարգչում առկա տվյալները կարող են մատչելի դառնալ կողմնակի անձանց համար»,- ասված Է NASA-ի հայտարարության մեջ:
Դրանում նաեւ նշված Է, որ նոութբուքը գողացվել Է շուրջ երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում՝ վարչության աշխատակիցներից մեկի փակ ավտոմեքենայից:
Կարդացեք հոդվածը` Русский