Քուրդ զինյալների կողմից գերեվարված թուրք ութ զինծառայողները ազատվել են ու ժամանել Թուրքիա
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ զինյալների կողմից գերեվարված թուրք ութ զինծառայողները կիրակի օրն ազատվել են ու ժամանել Թուրքիա: Ինչպես հաղորդել է տեղական հեռուստատեսությունը, նրանք ինքնաթիռով հայրենիք են վերադարձել Իրաքի Էրբիլ քաղաքից: Զինվորականները Քրդական աշխատավորական կուսակցությունից անջատականների գերության մեջ էին գտնվում ավելի քան երկու շաբաթ: Նշվում է, որ նրանց առողջական վիճակը երկյուղներ չի հարուցում: