Խճանկար

Երեսուն հազար մարդ Հռոմի հրապարակում պարել է հանրահայտ Gangnam Style երգի տակ

1 րոպեի ընթերցում

Երեսուն հազար մարդ Հռոմի հրապարակում պարել է հանրահայտ Gangnam Style երգի տակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի երգիչ Psy-ի հանրահայտ Gangnam Style երգը հասել է մինչեւ Հռոմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Piazza del Popolo հրապարակում հավաքվել է ավելի քան 30 հազար մարդ` միասին պարելու եւ Գինեսի գրքում ռեկորդ գրանցելու նպատակով: Այն պաշտոնապես ճանաչվել է ֆլեշ մոբ, որին առաջին անգամ են նման մեծ թվով մարդիկ մասնակցել:

Կազմակերպիչները թույլ են տվել բոլորին կանգնել հրապարակի ցանկացած վայրում եւ պարել, եւ որպեսզի երաժշտությունը լսելի լինի նույնիսկ հեռվից, կազմակերպիչները ողջ հրապարակով մեկ սմարթֆոններ են տեղադրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում