ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն այնքան է տարվել Լոնդոնով, որ մտադիր է այնտեղ տուն գնել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Contactmusic.com կայքը, Քարդաշյանն այս շաբաթ քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ այցելել է Լոնդոն՝Միացյալ Թագավորությունումներկայացնելու իրենց բրենդային հագուստի վերջին հավաքածուն:
Լոնդոնի հրապուրիչ փողոցներում Քարդաշյանը հիանալի երեկոներ է անցկացրել սիրելիի՝ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանկներս կկարողանա անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնի Լոնդոնում՝ այս անգամ սեփական տանը: Բրիտանական The People թերթին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է. «Ցանկանում եմ այստեղ ապրել՝ Միացյալ Թագավորությունում եւ պատրաստվում եմ անշարժ գույք գնել այստեղ: Այնքան գեղեցիկ է Լոնդոնը: Ութ անգամ եղել եմ այստեղ: Այն ինձ հիշեցնում է էլ ավելի մաքուր Նյու Յորքը»: