Տարածաշրջանային

Վրաստանի իշխանությունները մտադիր չեն ընդդիմության հետ քննարկել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները պատրաստ են երկխոսություն վարել ընդդիմության հետ, բայց մտադիր չեն քննարկել վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ մասին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: «Մենք վարում ենք այդ երկխոսությունը, եւ երեկ շատ կոնկրետ խոսակցություն է եղել ընդդիմության ներկայացուցիչների հետ, բայց մենք մտադիր չենք երկխոսություն վարել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ նշանակելու ուլտիմատիվ պահանջի շուրջե,-ասել է Բուրջանաձեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում