Մարզային

Սյունիքում Իրանի երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

2 րոպեի ընթերցում

Սյունիքում Իրանի երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ

ԿԱՊԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տարածում նոյեմբերի 7-ին` ժամը 10:25-ին, տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Ագարակում, Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում ու հարակից գյուղերում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԻ Սյունիքի մարզային փրկարարակ ծառայության պետ Արթուր Հարությունյանը, մարզի տարածում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժից հետո մարզի բոլոր դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, երեխաները տարհանվել են մասնաշենքերից: Մարզի հիմնարկ-ձեռնարկություններում եւս որոշ ժամանակով դադարեցվել է աշխատանքը, մարդիկ դուրս են եկել փողոցներ: Ըստ ԱԻ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության, մարզում երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն գրանցվել:

Իրանի Թավրիզ քաղաքում այսօր 5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից 97 կմ հյուսիս-արեւելք, հիպոկենտրոնը` 10 կմ խորության վրա:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ և արևմտյան երկայնություն 46.74˚:Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք այլ բնակավայրերում, մասնավորապես` Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուԺգնությումբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում