Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում նշվեց Ռուսաստանի Ժողովրդական միասնության տոնը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի` Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում նշվեց Ռուսաստանի Դաշնության ժողովրդական միասնության տոնը: Թեեւ տոնը ռուսական օրացույցում նշվում է նոյեմբերի 4-ին, սակայն առաջիկա ոչ աշխատանքային օրերի պատճառով այն նշվեց նոյեմբերի 2-ին: Ի դեպ, միջոցառումը պաշտոնական բնույթ չէր կրում, այդ էր պատճառը, որ այս անգամ տոնը նշելու հրավիրված չէին մարզային եւ քաղաքային իշխանությունները: Ներկա էին ռուսական համայնքի, Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի, 102 ռազմաբազայի ներկայացուցիչներ, հասարակական եւ կրթական կազմակերպությունների անդամներ: Նշենք, որ տոնը պաշտոնապես սկսել նշվել 2004 թվականին:

Միջոցառման ժամանակ շնորհավորելով հյուրերին` ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը կարեւորելով տոնի նշանակությունը նշեց, որ այս տոնը խոսում է ռուս ազգի պատմական անցյալի, նախնիների հերոսության, եւ ազգի ամուր ոգու մասին:

«Ռուսաստանի ուժն իր միասնության մեջ է: Դա է այս տոնի հիմնաքարը: Կարծում եմ այս օրն արդեն տոն է այն մարդկանց համար, ով սիրում եւ հարգում է մեր երկիրը, նրանց համար, ով խոսում է ռուսերեն եւ ով գնահատում է ռուսական մշակույթը»,- նշեց հյուպատոսի խոսքում:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում