Մարզային

Վահրամաբերդի մշակույթի տունը կառուցվում է Մինասի որմնանկարով պատի պահպանմամբ

2 րոպեի ընթերցում

Վահրամաբերդի մշակույթի տունը կառուցվում է Մինասի որմնանկարով պատի պահպանմամբ

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահրամաբերդում մշակույթի տուն է կառուցվում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին: Ինչպես«Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Վահրամաբերդի մշակույթի տան կառուցման ծրագիրը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից վերջինն էր, որ երկրի նախագահն տվել էր Շիրակի մարզի բնակիչներին:

Կառույցի շինարարական աշխատանքերի համար նախագծա-նախահաշվային փաթեթն արդեն մեկ տարի առաջ պատրաստել էր Շիրակի մարզպետարանը: Ըստ նախահաշվի` շինարարության արժեքը 234 մլն դրամ է: Շենքը կառուցմամբ լուծվում է երկու խնդիր. համայնքը կունենա մշակույթի տուն, որից զրկված էր 1988 թվականից ի վեր եւ ոչնչացումից կփրկվի Մինասի հայտնի «Հայաստան» որմնանկարը, որն ըստ նախագածի կգտնվի նորակառույցում:«Երկրաշարժից հետո պահպանվել էր միայն որմնանկարի պատը: Նախագիծը պատվիրվեց այնպես, որ այդ որմնանկարով պատը պահպանվում է եւ դրա հիման վրա կառուցվում է նոր մշակույթի տուն: Աշխատանքներն ութսուն տոկոսով ավարտված են»,- նշեց Ա. Մարգարյանը:Մշակույթի տունը շահագործման կհանձնվի տարեվերջին:

Մինասի «Հայկական հովվերգություն» որմնանկարը եւս վերականգնվել է եւ Գյումրիի քաղաքապետարանի շենք է տեղափոխվում: Նկարչի ամենամեծ` «Հայկական հովվերգություն» որմնանկարը գտնվում էր Գյումրու «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում: Այս տարվա ամռանը իտալացի վարպետների կողմից՝ Ֆաբրիցիո Յակոբինի գլխավորությամբ, սկսվեցին վերականգնման աշխատանքերը, որոնք իրականացվեցին երեք փուլով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում