Եվրոպական ֆուտբոլային առաջնությունների ամփոփում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Լա լիգա» 9-րդ տուրը լի էր գոլառատ խաղերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թե «Բարսելոնա»-ն եւ թե «Ռեալ»-ը արտագնա խաղերում 5 անպատասխան գնդակ ուղարկեցին իրենց մրցակիցների դարպասները: «Կապտանռնագույնները» ջախջախեցին «Ռայո Վալեկանո»-ին, իսկ «արքայական» ակումբը`«Մալյորկա»-ին: «Բետիս»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին: «Սեւիլիա»-ն հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Սարագոսա»-ին: Նույն հաշվով Բիլբաոյի «Ատլետիկ»-ը զիջեց «Խետաֆե»-ին: «Լեւանտե»-ն տանը 3-1 հաշվով պարտության մատնեց «Գրանադա»-ին, «Ատլետիկո»-ն` «Օսասունա»-ին: Ոչ-ոքի ավարտվեցին «Էսպանիո»-«Մալագա» (0-0), «Սելթա»-«Դեպորտիվո» (1-1) հանդիպումները: «Լա լիգա»-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Բարսելոնա»-ն եւ «Ատլետիկո»-ն` 25-ական միավորներով: Երրորդ տեղում «Մալագա»-ն է, չորրորդում` «Ռեալ»-ը:

Ավարտվեց Անգլիայի ֆուտբոլի ազգային առաջնության 9-րդ տուրը: «Պրեմիեր լիգա»-ն մեկնարկեց «Աստոն Վիլլա»- «Նորվիչ» խաղով (1-1): Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ «Ռեդինգ»-«Ֆուլհեմ» (3-3), «Սթոկ Սիթի»-«Սանդերլենդ» (0-0), «Էվերտոն»-«Լիվերպուլ» (2-2) հանդիպումները: «Արսենալ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Քուին պարկ Ռենջերս»-ին, իսկ «Մանչեստեր սիթի»-ին` «Սուոնս»-ին: «Ուիգա»-ն տանը 2-1 հաշվով պարտության մատնեց «Վեստ հեմ»-ին: Նույն հաշվով «Տոտենհեմ»-ը զիջեց «Սաուդհեմտոն»-ին: «Նյու Քասլ»-«Վեստ Բրոնվիչ» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Չելսի»-ում, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալեց «Մանչեստեր Յունայթեդ»-ին. «սատանաները» շարունակելով իրենց հաղթարշավը` առավելության հասան 2-3 հաշվով: Չնայած կրած այս պարտությանը` «Չելսի»-ի գլխավորում է մրցաշարային աղյուսակը 22 միավորով: Մանչեստերը ներկայացնող երկու ակումբերն էլ ունեն հավասար 21 միավոր եւ զբաղեցնում են երկրորդ ու երրորդ տեղերը:

Իտալական «Սերիա Ա»-ի հիմնական առաջատարները հաղթանակով ավարտեցին 9-րդ տուրը: «Միլան»-ը տանը 0-1 հաշվով հաղթեց «Ջենովա»-ին: Իսկ արդեն «Յուվենտուս»-ը նույն` նվազագույն հաշվով առավելության հասավ «Կատանիա»-ի նկատմամբ: «Բոլոնիա»-ն ուժերը չափեց «Ինտեր»-ի հետ եւ զիջեց 1-3 հաշվով: Նույն հաշվով «Պարմա»-ն ջախջախեց «Տորինո»-ին: «Ֆիորենտինա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիո»-ի դարպասը: «Սամդորիա»-ն 0-1 հաշվով պարտվեց «Կալյարի»-ին, իսկ «Կիեւո»-ն` «Նապոլի»-ին: Ոչ-ոքի ավարտվեցին «Սիենա»- «Պալերմո» (0-0) եւ «Պեսկարա»- «Ատալանտա» (0-0) խաղերը: «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Յուվենտուս»-ն է (25 միավոր), երկրորդ եւ երրորդ տեղերը հաջորդաբար կիսում են «Նապոլի»-ն եւ «Ինտեր»-ը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում