ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի առանձնատան ապագա սեփականատերը նախկին բանկային ներդրող Ստիվեն Մայերն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովՌԻԱ«Նովոստի»-ն, առանձնատունը 23,9 միլիոն դոլար արժեքով վաճառքի էր հանվել 2012 թվականի մարտին: Նորությունների TMZ տիրույթի տվյալների համաձայն` տունը վաճառվել է ինքնարժեքից,որը տատանվում է 17-20-ը միլիոն դոլարի միջակայքում,ցածր գնով: Ամերիկյան լրատվամիջոցների հայթայթած տվյալներով` սեփականատերը նախընտրել է տեղափոխվել առանձնատուն սեփականության իրավունքի ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ:Դա կիրականացվի երկու կողմերի համաձայնությամբ, քանի որ հակառակ դեպքում դա կարող էր իրավաբանական ռիսկեր պարունակել:
Առանձնատունը, որտեղ մահացել է հանրահայտ երգիչը, գտնվում է North Carolwood Drive փողոցում, որը տեղակայված է Լոս Անջելեսի ամենահարգի թաղամասերից մեկում` Հոլմբի հիլսում, որը Բեվերլի հիլսի եւ Բել Էյրի հետ միասին ամբողջացնում է, այսպես կոչված, «պլատինե եռանկյունին»:
Ջեքսոնի առանձնատունը կառուցվել էր 2002 թվականին. բացի շենքից, նույն տարածքում տեղակայված է լողավազան եւ տուն հյուրերի համար: