Եվրամիության ծրագիրը նոր շունչ կհաղորդի Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի մշակութային ժառանգությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵվրամիությանԱրեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներումՀայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում ֆինանսավորվող«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով» ծրագիրը կնպաստի ավանդական մշակութային ժառանգության` մասնավորապես թանգարանային ոլորտի զարգացմանը Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը հայտնեց, որ տարեսկզբին մեկնարկած ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոյեմբերին կազմակերպել եռօրյա երկու դասընթաց տեղական հասարակական կազմակերպությունների, թանգարանների, ստեղծագործող նախաձեռնողական խմբերի եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար:«Ծրագրի նպատակն է առաջին հերթին նպաստել թանգարանային ոլորտում նորարարական ծրագրերի խրախուսմանը: Աշխարհում կան բազմաթիվ փորձեր, երբ թանգարանը ընկալվում է ոչ թե որպես ստատիկ տարածք, այլ շատ լավ հարթակ ոչ ֆորմալ կրթության համար»,- ասաց Ասատրյանը: Նրա խոսքով` ծրագիրը կխթանի նաեւ թանգարանների եւ հասարակական կազմակերպությունների առավել ակտիվ համագործակցությանը:«Սա ոչ միայն հնարավորություն է գտնելու նոր համագործակցության եզրեր, այլեւ խթան զբոսաշրջային ընկերությունների փորձի փոխանակման, հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու համար»,- ասաց հասարակական կազմակերպության նախագահը:

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն համագործակցության զարգացմանն ուղղված դասընթացներ, ստեղծագործական վարպետության դասընթացներ, ինչպես նաեւ դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների եւ թանգարանների համատեղ ծրագրերի իրականացման համար: Հասարական կազմակերպության եւ թանգարանի համագործակցության մեկ ծրագիրի իրականացման համար կտրամադրվի 2-10 հազար եվրոյին համերժեք ՀՀ դրամ: Ծրագրի համար ընդհանուր սահմանված է 70 հազար եվրո, որը հավասարապես կբաշխվի երեք երկրների միջեւ:«Ծրագիրը մեկնարկել է այս տարի միաժամանակ երեք երկրներում, ուր մշակութային իրավիճակը նման է: Մշակութային իրավիճակն այնպիսին, է որ կան թանգարաններ, որոնք տուրիստական կենտրոններ են համարվում, եւ այնտեղ ամեն ինչ լավ է, մինչդեռ մենք պետք է փորձենք անել այնպես, որ թանգարանները պետքական դառնան հնարավորինս շատ թվով մարդկանց, երիտասարդներին»,-ասաց Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության նախագահ Ալյոնա Աֆանասեւան: Նա տեղեկացրեց, որ Ուկրաինայում թանգարաններում աշխատակիցների կրճատման, պետական ֆինանսավորման կրճատման միտում կա, և տարածաշրջանային թանգարանները ունեն «փրկության» կարիք:

«Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստի կյանքով» ծրագիրը մեկնարկել է2012 թվականի սկզբին եւերեք երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագիրը կավարտվի 2013 թվականի դեկտեմբերին:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ