Հասարակական

Խանջյան փողոցում փլուզված կիսակառույցի շինարարությունն անօրինական էր իրականացվում

2 րոպեի ընթերցում

Խանջյան փողոցում փլուզված կիսակառույցի շինարարությունն անօրինական էր իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույցի շինարարությունն ապօրինի էր:Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, Խանջյան 20 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը տրվել է «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին, սակայն շինարարական աշխատանքներն իրականում իրականացնում է «Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:«Տարածքը նախատեսված էր բացօթյա սրճարանի եւ զվարճալիքների կենտրոն կառուցելու համար, բայց քանի որ սահմանված ժամկետներում շինարարությունը չէր ավարտվել, Երեւանի քաղաքապետի որոշմամբ կազմվել է արձանագրություն եւ նշանակվել ավելի քան 2 միլիոն դրամի տուգանք: Արձանագրությունը կազմելու ժամանակ շինարարությունը դադարեցվել է:Շինարարության թույլտվությունը տրվել է 2009թ. դեկտեմբերի 23-ին, ժամկետը երկարացվել է 2011թ. մարտի 17-ին»,-ասաց Գեւորգյանը:

«Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունից հրաժարվեցին պատասխանել«Արմենպրես»-ի հարցերին` նշելով, որ պարզաբանումներ տալու իրավասու է միայն տնօրենը, ով աշխատավայրում չէ:

Երեւանի Խանջյան փողոցի 20 շենքի հարեւանությամբ գտնվող կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 11 շինարար։ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ` տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, շտապօգնության բրիգադները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Համալիր հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է ՀՀ առողջապահության նախարարության Դերենիկ Դումանյանը:Բուժանձնակազմը տուժածներին դուրս է բերել շոկային վիճակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում