Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարսանիքը կարժենա 20 մլն դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians»սերիալի մասնակից, գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը եւ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսել են ունենալ 20 մլն արժողությամբ «համեստ» հարսանիք` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ պաշտոնապես ամուսնալուծությունից անմիջապես հետո: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով London Evening Standard-ը, Քարդաշյանն արդեն դիմել է հարսանեկան արարողությունների կազմակերպիչներին: Զույգն արդեն ութ ամիս է հանդիպում է: Նրանք վերջերս են վերադարձել Իտալիայից, որտեղ Վենետիկում տոնում էին Քարդաշյանի 32-րդ տարեդարձը:

London Evening Standard-ը նշում է, որ Քարդաշյանի «երազանքների զգեստ»-ը մոդելագործ Yumi Katsura-ի հավաքածուից է եւ արժե 8.5 մլն ԱՄՆ դոլար: Հարսանեկան զգեստը պատված է բնական մարգարիտներով եւ սպիտակ ադամանդներով: Քիմը հայտարարել է, որ շատ է ցանկանում, որպեսզի Բեյոնսեն եւ Սելին Դիոնը երգեն իրենց համար այդքան նշանակալի օրը:

Նախկինում Քարդաշյանը բազմիցս նշել է, որ կցանկանար, որ իր հաջորդ հարսանիքն էապես տարբերվեր առաջինից: Հավանաբար այդպես էլ կլինի: Բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տասնյակ միլիոններ արժողությամբ հարսանեկան արարողությունից հետո Ուեսթի հետ հարսանեկան արարողությունն կարժենա ընդամենը20 մլն դոլար: Հարսանեկան արարողությանը ներկա են լինելու միայն ընտանիքի անդամները եւ զույգի մտերիմ ընկերները:

Հայերեն English

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը