Քաղաքականություն

Գերմանահայերը կանցլեր Մերկելին ուղղված նամակով զգուշացնում են Թուրքիայի կողմից իսլամացման նենգ քայլերի մասին

5 րոպեի ընթերցում

Գերմանահայերը կանցլեր Մերկելին ուղղված նամակով զգուշացնում են Թուրքիայի կողմից իսլամացման նենգ քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայի իսլամացման նենգ քաղաքականությունը եւ անկանխատեսելի քաղաքական զարգացումները Մերձավոր Արեւելքում սպառնալից են.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակ-հորդորի մեջիր այս մտավախությունն է հայտնել Գերմանահայերի կենտրոնական խորհուրդը՝ հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` Բեռլին կատարելիք պետական այցից առաջ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գերմանահայերի կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, Մերկելին ուղղված նամակում, մասնավորապես ընդգծվել է, որԱրեւմուտքը պետք է վերջապես նկատի առնի Թուրքիայի կողմից շարունակաբար ավելացող արմատական իսլամացումը:

«Մենք ակնհայտորեն կանգնած ենք թուրքական քաղաքականության մի վտանգավոր շրջադարձի առաջ: Անկարան Արեւմուտքին շրջվել է մեջքով եւ կենտրոնանում է առավելապես պանթյուրքական կայսրության գաղափարների վրա՝ միտված լինելով վերստեղծել նախկին Օսմանյան կայսրության ազդեցությունը:

Գերմանիայում հայերի եւ Թուրքիայից այլ միգրանտների մտահոգությունների վերջին առիթն Էրդողանի ելույթն էրմի քանի շաբաթ առաջ` իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերջին նիստի ժամանակ:

Թուրքիայի վարչապետը նկարագրել է այն ճանապարհը, որը «ցնծությամբ» պետք է անցնի իր երկիրը: Նպատակն է այսպես կոչված «2071»-ը: Այս թվականը դրամատիկ նպատակ ունի. հենց 2071-ին ուղիղ հազարերորդ անգամ է նշվելու Մանազկերտի ջարդերի օրը, ջարդեր, որոնք պատրաստեցին սելջուկ-թուրքական իշխանության հաղթանակը Բյուզանդիայի եւ քրիստոնյաների դեմ»,-ընդգծել է Ազատ Օրդուխանյանն իր նամակում:

Էրդողանն, ըստ Օրդուխանյանի, ուժգնացնում է Թուրքիայի կողմից տարվող իսլամացման նենգ քաղաքականությունը, որի ճանապարհին անտեսվում է ցանկացած արգելք: Էրդողանն Արփ Ասլան սուլթանին՝ մի սարսափելի պատերազմական հերոսի,ներկայացնում է որպես փայլուն օրինակ, որը տարված էր իշխող համաթուրքական գաղափարներով եւ, ընդ որում, շարժվում էր դեպի Արեւմուտք:

1071 թվականը եղել է սեւ ու ճակատագրական շրջադարձակետ բազմաթիվ քաղաքակրթությունների պատմության մեջ` հայերի, հույների, ասորիների եւ այլ ազգերի: Այդ ագրեսիվ պանթյուրքական, պանիսլամական գաղափարը շարունակում է խիստ ակնհայտ մնալ Անկարայի քաղաքականության արդի օրակարգում:

Կան բազմաթիվ այլ նշաններ Թուրքիայի կողմից արմատական իսլամացման քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես, Տրապիզոնի հունական ուղղափառ տաճարի վերածումը մզկիթի, «Ֆեթի 1453» քարոզչական ֆիլմը, որը քրիստոնյաների դեմ էր ուղղված, կարծիքի եւ կրոնական ազատության մտահոգիչ սահմանափակումները, մարդու իրավունքների շարունակական ոտնահարումներն ընդդեմ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, ինչպիսիք են քրդերը, ասորիները, ալեւիները կամ հայերը:

«Ինչ է նշանակում սա Արեւմուտքի համար, ինչպես ենք մենք մեկնաբանում Անկարայի, դրա դիվանագետների եւ կրոնական գործիչների միջամտությունը այստեղ` այս երկրում: Չպե՞տք է արդյոք «2071»-ը որպես զգուշացնող ազդակ հասկացվի, երբ Թուրքիան նոր քաղաքական հիմնարար գիծ է տանում, որը կարող է թուրքական քաղաքականության «հրավտանգ» զարգացումներ բերել: Եւ ինչ են նշանակում բոլոր այս ազդանշաններն այն գործընթացի համար, որի շրջանակներում Թուրքիան մոտենում է Եվրամիությանը»,-նամակում իր հարցադրումն է շեշտադրում Ազատ Օրդուխանյանը:

Նրա դիտարկմամբ` Եվրոպան հավանաբար սկսում է արդեն մտորել. ոչ մի արեւմտյան քաղաքագետ ներկա չէր էրդողանի կուսակցության համաժողովին: «Եվրոպացի քաղաքագետների զսպվածությունը կարող է քաջալերման նշան լինել: Ավելի կարեւոր կլիներ ամեն դեպքում հստակ եւ ուժեղ դիրքորոշումը` դրա մասին լսելու բան չկա»,-ասվում է Գերմանահայերի կենտրոնական խորհրդի կողմից գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակում:

ԳԿԽ-ի մամլո հաղորդագրությունը անմիջապես հրատարակվեց Շվեյցարիայի Faktum magazine-ում, դանիական Europe news-ում, ամենահայտնի կաթոլիկական համացանցային էջում` ավստրիական Kathweb-ում, ինչպես նաև ֆրանսիական, գերմանական և այլ երկրների տպագիր և էլեկտրոնային թերթերում, իսկ Վատիկանի ռադիոն հիմք ընդունելով այս հաղորդակցությունը անգամ առանձին ռադիոհաղորդում պատրաստեց (Radio Vatikan, 24.08.2012): Այսպիսով, քրիստոնյա Եվրոպան բուռն արձագանք ցուցաբերեց գերմանահայերի պահանջին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում