«Բարսելոնա»-ն հաղթանակի նժարը իր կողմը թեքեց հանդիպման վերջին րոպեին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավարտվեցին «Չեմպիոնների լիգա»-ի երրորդ խաղային օրվա E, F, G, H խմբերի հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տուրի առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում, որտեղ «Սպարտակ»-ը առավելության հասավ «Բենֆիկա»-ի նկատմամբ (2-1): G խմբի մյուս խաղում «Բարսելոնա»-ն «Սելթիկ»-ի նկատմամբ  հաղթանակի նժարը իր կողմը թեքեց ավելացված ժամանակի վերջին րոպեին (2-1):  Անակնկալ հաշիվ գրանցվեց «Նորզելանդ»-«Յուվենտուս» խաղում: Իտալիայի չեմպիոնին չհաջողվեց հաղթանակ տոնել, եւ խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Նույն` 1-1, հաշիվը գրանցվեց նաեւ «Գալաթասարայ»-«Կլուժ» հանդիպման ժամանակ: F խմբում Գերմանիայի փոխչեմպիոն «Բավարիա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիլ»-ի նկատմամբ: Խմբի մյուս խաղում «Վալենսիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բատէ»-ի դարպասը: Գոլառատ ստացվեց նաեւ «Մանչեստեր Յունայթեդ»-«Բրագա» խաղը: «Սատանաները» պարտվելով 2-0 հաշվով կարողացան հանդիպումն ավարտել 3-2 հօգուտ իրենց: «Չեմպիոնների լիգա»-ի A, B, C, D խմբերի մյուս  հանդիպումները կկայանան  հոկտեմբերի 24-ին:  

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում