«Բարսելոնա»-ն հաղթանակի նժարը իր կողմը թեքեց հանդիպման վերջին րոպեին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին «Չեմպիոնների լիգա»-ի երրորդ խաղային օրվա E, F, G, H խմբերի հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տուրի առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում, որտեղ «Սպարտակ»-ը առավելության հասավ «Բենֆիկա»-ի նկատմամբ (2-1): G խմբի մյուս խաղում «Բարսելոնա»-ն «Սելթիկ»-ի նկատմամբ հաղթանակի նժարը իր կողմը թեքեց ավելացված ժամանակի վերջին րոպեին (2-1): Անակնկալ հաշիվ գրանցվեց «Նորզելանդ»-«Յուվենտուս» խաղում: Իտալիայի չեմպիոնին չհաջողվեց հաղթանակ տոնել, եւ խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Նույն` 1-1, հաշիվը գրանցվեց նաեւ «Գալաթասարայ»-«Կլուժ» հանդիպման ժամանակ: F խմբում Գերմանիայի փոխչեմպիոն «Բավարիա»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Լիլ»-ի նկատմամբ: Խմբի մյուս խաղում «Վալենսիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բատէ»-ի դարպասը: Գոլառատ ստացվեց նաեւ «Մանչեստեր Յունայթեդ»-«Բրագա» խաղը: «Սատանաները» պարտվելով 2-0 հաշվով կարողացան հանդիպումն ավարտել 3-2 հօգուտ իրենց: «Չեմպիոնների լիգա»-ի A, B, C, D խմբերի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 24-ին: