Զիդանը ցանկանում է մարզչի որակավորում ստանալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի` «Ռեալ»-ից հեռանալու պատճառը կապ չունի Մոուրինիոյի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է իսպանական «Marca»-ն: Զիդանը շեշտել է, որ ինքը «Ռեալ»-ում շատ բան է սովորել մարզչական գործունեության մասին, որը հնարավորություն կտա Ֆրանսիայում մարզչի դիպլոմ ստանալ:«Մոուրինիոն ոչ մի կապ չունի իմ` «Ռեալ»-ից հեռանու հետ: Անընդհատ մարզադաշտում լինելն իմ կիրքն է: Այդ պատճառով վերադարձա Ֆրանսիա եւ նպատակ ունեմ մարզչի դիպլոմ ստանալ»,-ասել է Զիդանը:

Աշխարհահռչակ ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը լքել է «Ռեալ»-ի սպորտային տնօրենի պաշտոնը դեռեւս հուլիսին: Նրա հառնալը որոշ լրատվամիջոցներ կապում էին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետլուրջ տարաձայնություններ ունենալու հետ:

Զինեդին Յեզիդ Զիդանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի «Կանն», «Բորդո», Իտալիայի «Յուվենթուս», Մադրիդի «Ռեալ» թիմերում։ Ազգային հավաքականում անցկացրել է 93 հանդիպում` դառնալով 25 գոլի հեղինակ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (2002), աշխարհի (1998, 2000, 2003) ու Եվրոպայի 1998թ. լավագույն ֆուտբոլիստ:

Հայերեն Русский

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես