Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եռօրյա պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Ինչպես սպասվում է, այցի շրջանակներում Գյուլը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ինչից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով: Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի եւ հանրապետությունում աշխատող թուրք ձեռնարկատերերի հետ: Այցի շրջանակներում ծրագրվում է ստորագրել տնտեսական ոլորտի հարաբերությունները կարգավորող մի շարք փաստաթղթեր: