Հակառակորդի ռազմական կամ տնտեսական օբյեկտներին ՀՀ ԶՈւ-ն կարող է հարվածել 300 կիլոմետրից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը հնարավորություն ունեն 300 կմ եւ ավելի հեռավորության վրա հրթիռային հարվածներ հասցնել հավանական հակառակորդի զորային խմբավորումներին` ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ տնտեսական ենթակառույցներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Նա, անդրադառնալով հոկտեմբերի 1-13-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, նշեց, որ զորավարժությունների ընթացքում անցկացվել են մի շարք վարժանքներ` տարբեր սցենարներով` հրթիռային հարվածների հետ կապված:«Խաղաղ բնակչությանը հարվածներ չեն հասցվելու եւ նման սցենար չի էլ խաղարկվում: Մենք պլանավորում ենք հարվածներ հասցնել հնարավոր հակառակորդի ռազմական կամ տնտեսական օբյեկտներին, որոնք էական նշանակություն ունեն տվյալ երկրի համար, օրինակ նավթային, գազային օջախները»,-հավելեց Դավթյանը:

Հայերեն English Русский

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին