Խճանկար

Ֆելիքս Բաումգարտներն իր ռեկորդային թռիչքը կատարելիս մտածում Էր միայն ընտանիքի մասին

2 րոպեի ընթերցում

Ֆելիքս Բաումգարտներն իր ռեկորդային թռիչքը կատարելիս մտածում Էր միայն ընտանիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ անկման ընթացքում Ֆելիքս Բաումգարտների արագությունը գերազանցել Է ձայնի արագությունը եւ կազմել ժամում 1342,8 կիլոմետր, արձանագրված բարձրությունը եղել Է 39,45 հազար մետր: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 15-ին պաշտոնապես հայտարարվել Է Ռոզուելի նախկին ռազմակայանի տարածքում (Նյու Մեքսիկոյի նահանգ) կայացած ամփոփիչ մամոլո ասուլիսում:

Ավստրիացի Ֆելիքս Բաումգարտները հոկտեմբերի 14-ին թռիչք Է կատարել ստրատոսֆերայի վերին շերտերից: Դրա համար պատրաստվել Էր հատուկ համազգեստ, որը կարգավորում Է ճնշումը, ջերմաստիճանը եւ թթվածնի անհրաժեշտ ծավալը:

Ազատ անկումը, մասնագետների խոսքով՝ տեւել Է 4 րոպե եւ 20 վայրկյան՝ առանց բացված արգելակիչ պարաշյուտի:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռեկորդի կազմակերպիչները հայտարարում են, որ բոլոր տվյալները կհանձնվեն ավստրիական կողմին, ինչից հետո կկայանա վերջնական արձանագրումը եւ հավաստագրումը: Խոսքը վերաբերում Է երեք համաշխարհային նվաճումներին. ամենաբարձր կետից թռիչքին, ազատ անկման տեւողությանը եւ ձայնի արագության հաղթահարմանը:

Իր իսկ Բաումգարտների խոսքով՝ «թռիչքի ժամանակ ինքը գործնականում ոչինչ չի զգացել, չի մտածել ոչ մի ռեկորդի մասին»: «Ես մտածում Էի սոսկ այն մասին, թե ինչպես ողջ վերադառնամ Երկիր եւ տեսնեմ ընտանիքս, ծնողներիս, ընկերուհուս,- ասել Է նա:- Երբեմն մարդուն հարկավոր Է հասնել այդպիսի բարձրություն՝ գիտակցելու համար, թե որքան փոքր Է ինքը»: «Ես մտածում Էի միայն իմ ընտանիքի մասին»,- պատմել Է ռեկորդակիրը:

Թռիչքը գնահատվել Է բացառիկ հաջող: Մարզիկի առողջական վիճակը թիմի բժիշկը համարում Է գերազանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում