Շոու բիզնես

Քիմ Քարդաշյանն Ուեսթի մեջ է գտել իր իդեալական տղամարդուն

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանն  Ուեսթի մեջ է գտել իր իդեալական տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեալիթի շոուի 31-ամյա աստղ, հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի եւ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի միջեւ սիրային հարաբերությունները, թվում է, թե սառել էին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, այս խոսակցությունները սկսել են շրջանառվել այն բանից հետո, երբ Ուեսթը Փարիզում հետեւել է «Նորաձեւության շաբաթ»-ին, իսկ այդ ընթացքում Քարդաշյանը Մայամիում նկարահանվել է Ռեալիթի շոուի նոր սերիաների համար:

Սակայն ինչպես պարզվեց` լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Զույգին այս շաբաթ կրկին միասին են տեսել Մայամիում. ակնհայտ է եղել, որ նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Քարդաշյանը Twitter -ի իր էջին նաեւ լուսանկար է տեղադրել, որով պատկերված է, թե ինչպես է Ուեսթն իրեն բաճկոնով ծածկում սրճարաններից մեկը մտնելիս:

Վերջերս Քիմը նշել էր, որ իր կողքին, բացի Ուեսթից, ոչ ոքի չի տեսնում: Ֆոտոմոդելը հանդիպում է ռեփերի հետ ընդամնեը վեց ամիս, սակայն ընդգծում է, որ կյանքը նրա հետ հիանալի է, քանի որ, բացի ամեն ինչից, Քանյեն նաեւ իր լավագույն ընկերն է: «Այնքան գեղեցիկ է այս խաղում ունենալ նման ընկեր, ով հասկանում է այն ամենը, ինչի միջով անցնում ես»,-նշել է Քիմը: 31-ամյա գեղեցկուհին շեշտում է` եթե կրկին ամուսնանա, ապա կուզենար, որ այն լիներ փոքրիկ, մտերիմ արարողություն, միանգամայն տարբեր նախորդից: «Միշտ եմ երազել մեծ հարսանիքի մասին, սակայն, այս անգամ, կուզենայի առանձնանալ ընկերներիս եւ ընտանիքիքս հետ»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում