Տարածաշրջանային

Հռոմի պապը հորդորել է թուրք-քրդական ճգնաժամի խաղաղ լուծում գտնել

1 րոպեի ընթերցում

ՎԱՏԻԿԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապը հավատացյալներին հղած կիրակնօրյա ուղերձում հորդորել է թուրք-քրդական ճգնաժամի խաղաղ լուծում գտնել: «Վերջին օրերին Թուրքիայի եւ Իրաքի սահմանային տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերը անհանգստացնում են բոլորին: Ուստի ես ցանկանում եմ պաշտպանել բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված կլինեն Թուրքիայի եւ Իրաքյան Քրդստանի միջեւ ծագած հիմնախնդիրների խաղաղ լուծում գտնելունե,- ասել է հովվապետը՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում