Մարզային

Չինարի գյուղում նոր սրբատեղի է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Չինարի գյուղում նոր սրբատեղի է կառուցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հանդիսավոր պայմաններում նոր խաչքար է բացվել: Տավուշի մարզպետարանից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սրբավայրի կառուցման նախաձեռնության հեղինակը ծննդով չինարցի, Կրասնոդար երկրամասի բնակիչ Անդրանիկ Վազգենի Պետրոսյանն է:

Խաչքարի բացման առթիվ գյուղ էին ժամանել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող, ծնունդով չինարցիներ ու բազում հյուրեր:Արարողությունը սկսվել է Բերդի տարածաշրջանի Տեր Արամ քահանայի մատուցած Պատարագով և Oծման սուրբ կարգով:

Օծմանը հաջորդել է մատաղի օրհնության կարգը, որից հետո մասնակիցները հրավիրվել են մեծ հյուրասիրության: Միջոցառմանը նոր շուք է տվել գյուղի կենտրոնում «Սասուն» երգի-պարի ազգագրական համույթի տոնական համերգը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում