«Այաքս»-ը խայտառակ պարտություն է կրում «Ռեալ»-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին «Չեմպիոնների լիգա»-ի երկրորդ փուլի, երկրորդ խաղային օրվա հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 3-ին խաղադաշտ մտան A, B, C, D, խմբերում ընդգրկված ակումբերը:

A խմբում Կիեւի «Դինամո»-ն 2-0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամո»-ին: «Պորտու»-«ՊՍԺ» խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, պորտուգալական թիմից հաղթական գոլի հեղինակ դարձավ Ռոդրիգեսը: Խմբի մրցաշարային աղյուսակը վեց միավորով գլխավորում է «Պորտու»-ն, 3-ական միավորներ ունեն «ՊՍԺ»-ն եւ Կիեի «Դինամո»-ն, Զագրեբի «Դինամո»-ն երկու խաղերի ընթացքում միավոր չունի:

B խմբում «Շալկե»-ն ոչ-ոքի 2-2 խաղաց «Մոնպելյե»-ի հետ, իսկ «Արսենալ»-ը 3-1 հաշվով պարտության մատնեց «Օլիմպիակոս»-ին: Խմբի առաջատարը «զինագործներ»-ն են` վեց միավորով, «Շալկե»-ն եւ «Մոնպելյե»-ն հաջորդաբար ունեն 4 եւ 1 միավոր: «Օլիմպիակոս»-ի հաշվին զրոներ են:

C խմբում «Միլան»-ը արտագնա խաղում 2-3 հաշվով առավելության հասավ «Զենիթ»-ի, իսկ «Մալագա»-ն` «Անդերլեխտ»-ի նկատմամբ (3-0): Խմբի մրցաշարային աղյուսակում առաջատարը «Մալգա»-ն (6) է, երկրորդ եւ երրորդ տեղերը միմյանց հետ հաջորդաբար կիսում են «Միլան»-ն (4) եւ «Անդերլեխտ»-ը (1):

D խմբում «Մանչեստեր Սիթի»-«Բորսուսիա» խաղում թիմերը բավարարվեցին միայն մեկական գնդակներ փոխանակելով (1-1), «Այաքս»-ը սեփական հարկի տակ 1-4 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Ռեալ»-ից: Խմբի միանձնյա առաջատարը «Ռեալ»-ն է` 6 միավոր, «Դորտմունդ»-ը ունի 4, իսկ «Մանչեստեր Սիթի»-ն 1 միավոր: «Չեմպիոնների լիգա»-ի երրորդ փուլը կկայանա հոկտեմբերի 22-ին եւ 23-ին: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում