«Բարսելոնա»-ն եւ «Ռեալ»-ն արժանիորեն հաղթեցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցիին իսպանական «Լա լիգա»-ի 6-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տուրի կենտրոնական խաղը կայացավ Մադրիդում, որտեղ «Ռեալ»-ը մրցեց «Դեպորտիվո»-ի հետ: «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներին հաջողվեց առավելության հասնել խոշոր` 5-1 հաշվով:

«Վալենսիա»-ն սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սարագոսա»-ի դարպասը, նույն հաշվով «Ռեալ Սոսյեդատ»-ը պարտության մատնեց Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: Նույն` 4-0 հաշվով «Մալագան» առավելության հասավ «Բետիս»-ի, իսկ «Օսասունա»-ն` «Լեւանտե»-ի նկատմամբ: «Բարսելոնա»-ն արտագնա խաղում տարավ իր հերթական հաղթանակը: Այս անգամ «կապտանռնագույնները» հաղթեցին «Սեւիլիա»-ին` 2-3:

«Գրանադա»-ն 2-1 հաշվով առավելության հասավ «Լա լիգա»-ի նորեկ «Սելթա»-ի, իսկ «Վալյադոլիդ»-ը խոշոր` 6-1, հաշվով հաղթեց «Ռայո Վալենկանո»-ին: Տուրի միակ հանդիպումը, որտեղ գրացվեց միայն մեկ գոլ` «Էսպանիոլ»- «Ատլետիկո Մադրիդ» խաղում էր, որտեղ բախտը ժպտաց մայրաքաղաքայիններին: 6 Տուրից հետո «Լա լիգա»-ն գլխավորում է «Բարսելոնա»-ն` 18 միավորով: «Մալագա»-ն եւ «Ատլետիկո Մադրիդ»-ը, համապատասխանաբար, ունեն 14 եւ 13 միավոր: «Ռեալ»-ը 10 միավորով 7-րդ հորիզոնականում է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում