Compass band-ը «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում հաղթելու համար խոստանում է շատ աշխատել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանը կներկայացնի Compass band խումբը: Հինգ տղաներից կազմված խումբը մեր երկիրը կներկայացնի Ամստերդամում դեկտեմբերի 1-ին կայանալիք մրցույթում: Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հայաստանյան եզրափակիչ փուլի ընթացքում ժյուրիի եւ sms քվերկության արդյունքում հաղթած երաժշտական խմբի համար հաղթանակն իսկական անակնկալ էր: «Եզրափակիչում հաղթանակը խմբի համար անսպասելի էր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը:

Պրոդյուսերը չի սիրում կանխատեսումներ անել եւ միայն մեկ բան է ընդգծում, որ պետք է աշխատել եւ շատ աշխատել: Compass band-ի ստեղծման գաղափարը հենց Զառա Պետրոսյանինն է: «Տղաները կենդանի կոլեկտիվ են, ովքեր սիրում են եւ կատարում են լավ երաժշտություն»,-խմբին է բնութագրում պրոդյուսերը:Արամը, Դավիթը, Աբրահամը եւ Արշավիրը սովորում են Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Խմբի ամենակրտսեր անդամը տասը տարեկան Միկան է:«Մեզ համար կարեւորն այն է, որն մենք խումբ ենք, իսկապես չէինք սպասում, որ կհաղթենք եզրափակիչում»,- ասաց խմբի կիթառահար Դավիթ Պարոնիկյանը:

«Երգը նվիրում ենք բոլոր աղջիկներին, թող իրենք միշտ ժպտան», -նշեց սոլո կիթառահար Արամ Ծատուրյանը` կես կատակ կես լուրջ հավելելով, որ եթե չլիներ իրենց դասարանի աղջիկների սատարումը, իրենք եզրափակիչում չէին հաղթի: Նա նաեւ հավելեց, որ իրենց համար «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելը մեծ պատասխանատվություն է եւ իրենք ջանք չեն խնայի Հայաստանը լավ ներկայացնելու համար:

«Հաղթող խմբի տեսահոլովակը youtube-ում ամենադիտվածների շարքում էր, իսկ եթե շատ են դիտում` ուրեմն հետաքրքրությունը մեծ է»,- ասաց «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը: Նրա խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը եւ Compass band-իպրոդյուսերական խումբը միասին կիրականացնեն մրցույթի նախապատրաստական աշխատանքները:

2011 թվականի նոյեմբերի 24-ին հիմնադրված Compass band-ը մրցույթում կկատարի Sweetie Baby երգը, որը բոլոր աղջիկներին ժպտալու կոչ է, քանի որ իրենք պատրաստ են անել ամեն ինչ այդ ժպիտներն աղջիկներին պարգեւելու համար:

Խումբը իր մեկամյա գործունեության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ համերգներով, խմբի անդամները լսում եւ նվագում են ռոքային երաժշտություն: Նախընտրում են լսել Led Zeppelin, Pink Floyd, Deep Purple, The Beatles:

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս