Գերեվարված 8 թուրք զինվորներին PKK-ն հանձնել է Թուրքիայի ԴՀԿ-ական պատգամավորներին
1 րոպեի ընթերցում
ԷՐԲԻԼ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքքարիի շրջանի Դաղլըջա բնակավայրի մոտ տեղի ունեցած թուրք-քրդական բախման ժամանակ «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) զինյալների կողմից գերի վերցված 8 թուրք զինվորներին կազմակերպության ղեկավարությունը վերադարձրել է Թուրքիայի միակ քրդական «Դեմոկրատական հասարակություն կուսակցությանե (ԴՀԿ) պատգամավորներ Այսել Թուղլուքից, üաթմա Կուրթուլանից, Օսման Օզչելիքից կազմված պատվիրակությանը: Ըստ թուրքական «Հուրիեթիե, PKK-ն թուրք զինվորներին ԴՀԿ-ականներին է հանձնել հյուսիսիրաքյան Դոհուք քաղաքի արեւելյան մասում գտնվող Ամեդիյե ավանում: Իրաքյան Քրդստանի փեշմերգեական բանակի եւ ԱՄՆ զինվորների ուղեկցությամբ թուրք զինվորներին տեղափոխել են Էրբիլի օդանավակայան, որտեղից էլ՝ Դիարբեքիր: Թերթը գրել է, որ թուրք զինվորներին Դիարբեքիր են ուղեկցել Իրաքի կոալիցիոն ուժերի հրամանատար Դեւիդ Պետրոյսը եւ Իրաքի պաշտպանության նախարար Աբդուլքադիր Մուհամեդ Ջասիմը: Թուրք զինվորները հայտարարել են, որ քուրդ զինյալներն «իրենց հետ վարվել են ոչ թե որպես գերիների, այլ որպես հյուրերի հետե: Գերությունից ազատված թուրք զինվորներն այսօր տեղափոխվել են Անկարա՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում հարցաքննության ենթարկելու համար: