Արդեն այս գիշեր կամ Հալեպը մերը կլինի, կամ մենք պարտություն կկրենք. սիրիացի ընդդիմադիրների առաջնորդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում գտնվող զինված ապստամբները հայտարարել են, որ մասշտաբային գրոհի են դուրս գալիս կառավարական զորքերի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «AFP»-ն, գրոհին մասնակցելու են մի քանի հազար ապստամբներ: «Արդեն այս գիշեր կամ Հալեպը մերը կլինի, կամ մենք պարտություն կկրենք»,- ասել է ընդդիմադիր զորքերի առաջանորդներից` Աբու Ֆուրաթը:

Հայերեն English Русский