Սփյուռք

Էստոնիայի խորհրդարանի նախագահը մասնակցել է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի խորհրդարանի նախագահը մասնակցել է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տալինում սեպտեմբերի 25-ինտեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգույի (խորհրդարանի) նախագահ Էնե Էրգման, Էստոնիայի փոխարտգործնախարարը, կառավարության անդամներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարարներ, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը ելույթով հանդես է եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ով ներկայացրել է պետականաշինության գործում Հայաստանի անցած ճանապարհը, ինչպես նաև անդրադարձել հայ-էստոնական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Ընդունելությանը հնչել են հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում