Իրանը պատրաստ է քննարկել Իրաքի հիմնախնդիրների շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ-ի առաջարկը
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է քննարկել Իրաքի հիմնախնդիրների շուրջ բանակցությունները շարունակելու ԱՄՆ-ի առաջարկը, եթե ամերիկացիներից պաշտոնապես նման առաջարկ ստացվի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին: «Հաշվի առնելով այն, որ Իրաքի ներկայացուցիչները պնդում են ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունների շարունակումը, եւ եթե ամերիկացիները դիվանագիտական կապուղիներով պաշտոնապես մեզ խնդրեն բանակցություններ անցկացնել, Թեհրանը պատրաստ է իրաքյան հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով քննարկել այդ առաջարկըե,- լրագրողներին ասել է իրանցի դիվանագետը: Ըստ Հոսեյնիի՝ Բաղդադը դրականորեն է գնահատում Իրաքի հիմնախնդիրների շուրջ ավելի վաղ ԱՄՆ-ի հետ Թեհրանի վարած բանակցությունները: «Իրաքի ներկայացուցիչների արած հայտարարությունները վկայում են, որ իրանա-ամերիկյան բանակցությունները դրական ազդեցություն են գործել Իրանքի իրադրության վրաե,- նշել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: