Տարածաշրջանային

Դամասկոսում Սիրիայի իշխանությունների և ազատ բանակի միջև կայանալիք երկխոսության հետ լուրջ հույսեր են կապվում

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում Սիրիայի իշխանությունների և ազատ բանակի միջև կայանալիք երկխոսության հետ լուրջ հույսեր են կապվում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Սիրիայի իշխանությունների և ազատ բանակի միջև կայանալիք երկխոսության հետ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի բարելավմանլուրջ հույսեր են կապվում: Երկխոսությունը ծրագրված էսեպտեմբերի 23-ին, ձեւաչափը դեռ չի հստակեցվում:

«Ազատ բանակը բաժանված է երեք մասի և քաջ գիտակցում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցիների համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` հավելելով, որ Սիրիայում լարված և սպասողական վիճակ է` կապված սպասվելիք երկխոսության հետ:

«Այս պահի դրությամբ Սիրիան անվտանգության նկատառումներով փակել է Թուրքիայի հետ սահմանը»,- ասաց վերապատվելի Սելիմյանը` շեշտելով, որ հայերը դրական չեզոքություն են պահպանում Սիրիայում:

Խոսելով Սիրիայի հայկական դպրոցների մասին` Հայ ավետարանական եկեղեցիների համայնքապետը հայտնեց, որ առավել վտանգավոր հատվածներում դպրոցները չեն գործում, իսկ խաղաղ շրջաններում ուսումը շարունակվում է: Աշակերտների թիվը մեծ չէ` 100-150, սակայն Սիրիայի կրթության նախարարությունն առաջիկայում կրկին դպրոցներում դասերը ժամանակավորապես կդադարեցնի:

«Պիտի նշեմ, որ հայկական համայնքն անում է ամեն ինչ` իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Մենք ճշմարտության կողմնակից ենք և հավատացած են, որ շուտով ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց Սելիմյանը:

Սիրիայում շարունակվում են արյունահեղություններն` ուղղված Ասադի վարչակարգի տապալմանը: Առավել լարված վիճակ է Դամասկոսում և Հալեպում, որտեղ մեծ թվով հայեր են ապրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում