Սարգիս Հովսեփյանը հեռանում է ֆուտբոլից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկ»-իավագ Սարգիս Հովսեփյանը որոշում է կայացրել թողնել մեծ ֆուտբոլը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, բազմափորձ ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ.«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ. արդեն 24 տարի է, ինչ ես մեծ ֆուտբոլում եմ: Հայաստանի անկախացումից ի վեր ես անմնացորդ նվիվել եմ մեր ֆուտբոլին: Եվ ազգային հավաքականում, եւ«Փյունիկ»-ում,ինչպես նաև մյուս ակումբներում, որտեղ խաղացել եմ, միշտ խաղադաշտ եմ մտել հաղթանակի նշանաբանով և արդար խաղի գաղափարով: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է դադարեցնել ելույթներս»:

Սարգիս Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր մարդկանց, որոնց հետ միասին կերտել է այս ժամանակաշրջանի ֆուտբոլի պատմությունը. դրանց թվում պաշտպանն առանձնահատուկ նշել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, «Փյունիկ» ակումբի բոլոր ղեկավարների, ակումբում աշխատած բոլոր մարզիչների եւ ֆուտբոլիստների անունները:«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ում հետ շատ հաճելի էր աշխատելը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը հասավ առայժմ ամենամեծ բարձունքին: Շնորհակալ եմ հավաքականում հանդես եկած իմ բոլոր խաղընկերներին, որոնց հետ միասին երկար տարիներ պաշտպանել եմ մեր երկրի պատիվը: Շնորհակալություն ֆուտբոլասերներին, ովքեր աջակցել են մեզ»,-ասել է Հովսեփյանը:

Ազգային ընտրանու ավագըերախտագիտություն է հայտնել նաեւ ռուսական «Զենիթ» և «Տորպեդո» ակումբներին, որտեղ անցկացրել է իր կարիերայի մի քանի տարիները:

«Ես երջանիկ եմ, որ այսքան երկար տարիներ եղել եմ ֆուտբոլում: Մեծ հաղթանակներ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին, մեր հայկական ֆուտբոլին և իմ հարազատ «Փյունիկին»»,-հայտարարության մեջ ասել է Հովսեփյանը:

ՍարգիսՀովսեփյանը ծնվել է 1972 թվականին: Ազգային հավաքականի ավագն իր Ֆուտբոլային կարիերան սկսել է 1990 թվականին «Մալաթիա Երեւան» ակումբից: 1992 թվականից սկսած Հովսեփյանն ազգային հավաքականի անդամ է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում