Տարածաշրջանային

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը եւ Թուրքիան դաշնակից պետություններ են: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ կայացած հանդիպմանը: «Արտասահման իմ առաջին պաշտոնական այցը ես կատարեցի հենց Ադրբեջան, ինչը մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների ակնառու վկայությունն էե,- ասել է Գյուլը: Նախագահների հանդիպմանը արծարծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը: Պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը: Կողմերը նաեւ ուշադրություն են դարձրել քրդական հարցի հետ կապված իրադարձությունների քննարկմանը: Արծարծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում