ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն այցելեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաեւՀԱՊԿանդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 18-ին այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հյուրերը հնարավորություն ունեցան դիտելու զինվորականների մարտական պատրաստավածության բարձրացման համար անհրաժեշտ սարքավորումները, որից հետո ցուցադրվեց պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություն: Գործողության ժամանակ կասեցվեց պայմանական թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի գրոհը, իսկ պայմանական թշնամին հետ մղվեց` կրելով կորուստներ:

Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամներին ներկայացվեց ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, մատուցած ծառայությունները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանի

ներկայացուցիչները Հայաստանում են կազմակերպության անդամ պետությունների Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն-2012» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների անցկացման շրջանակներում:

Հայերեն English

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ վարչապետը ժամանել է Ֆրանսիա

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին